Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանը նոր կուսակցություն ստեղծելու գաղափարը քննարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ստացել նրա հավանությունը: Այդ մասին հոկտեմբերի 14-ին Երևանում մամուլի ասուլիիս ժամանակ հայտարարել է ինքը` Արա Աբրահամյանը:
Նրա ասելով, կուսակցության ստեղծման նպատակը երկրի տնտեսական և քաղաքական զարգացմանը նպաստելն է: Նա նշել է, որ հենց այդ մտադրությամբ է կուսակցությունը մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ինչի մասին վերջնական որոշում կկայացվի մայիսին: Բացի այդ, Արա Աբրահամյանը մեծ քաղաքականություն իր մուտքը մտադիր է քննարկել իր հայրենի գյուղի` Մալիշկայի բնակիչների հետ:
Նա նաև նշել է, թե լավ գիտակցում է, որ չի կարող հավակնել նախագահի կամ վարչապետի պաշտոններին, քանի որ դա իրեն թույլ չի տալիս Հայաստանի օրենսդրությունը: «Ընտանիքս նույնպես չի ցանկանում, որպեսզի ես զբաղվեմ քաղաքականությամբ, սակայն խիղճս և այն բանի գիտակցումը, որ Հայաստանում կան քաղցած մարդիկ, ինձ հանգիստ չեն տալիս», - ընդգծել է ան: ՌՀՄ ղեկավարն ընդսմին նշել է, որ տեղյակ է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեության մասին, սակայն չի կարծում, թե իր հետ նույն բանը տեղի կունենա: Նա մտադիր չէ նաև կրկնել ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի ուղին:
Չնայած այն հանգամանքին, որ Աբրահամյանն իր կուսակցությունն ստեղծում է Հայաստանի ղեկավարի «հավանությամբ», առայժմ չի կողմնորոշվել, թե նոր քաղաքական ուժը որ դաշտում է գործելու` ընդդիմադիր թե իշխանական: Նա, ամեն դեպքում, համագործակցելու է իշխանությունների հետ:
Արա Աբրահամյանը նաև տեղեկակցրել է, որ մշակում է սոցիալ-տնտեսական ծրագրեր, որոնք մտադիր է իրագործել Հայաստանում և հնարավոր բոլոր միջոցներով փորձում է ներդրումներ ներգրավել: Նրա ասելով, ԱՄՆ-ում ստեղծվում է շարժում, որը նպատակաուղղված կլինի Հայաստանի տնտեսությունում ամերիկացի գործարարների ներրդումներին: «Մենք չենք օգտագործում մեր սփյուռքի ներուժը, եթե մեզ հաջողվի գտնել համագործակցության լավագույն տարբերակ, ապա կարճ ժամկետում հնարավոր է ապահովել երկրի տնտեսության վերելք», - եզրափակել է նա: