Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանում Գերմանիայի դեսպանը 1915 թվականի իրադարձությունների մասին խոսելիս խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից

$
0
0

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը 1915 թվականի իրադարձությունների մասին խոսելիս խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից:

 

«Հայ ժողովուրդը շատ է տանջվել, և այդքան էլ կարևոր չէ, թե ինչ բառ կարող է կիրառվել այդ տառապանքները նկարագրելու համար: Կարևորն այն է, որ հիշատակման միջոցառումների շրջանակներում Հայաստանը կարողացավ բարձրացնել այդ հարցի շուրջ միջազգային հանրության իրազեկվածությունը: Այժմ բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել անցյալ դարի սկզբին, ոչ ոք չի հերքում այդ փաստը, անկախ նրանից, թե որ երկրներն են ճանաչել կամ չեն ճանաևել այդ իրադարձությունները»,-նշել է դիվանագետը հոկտեմբերի 2-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով 1915 թվականի իրադարձությունները բնութագրելու վերաբերյալ հարցին:

 

Սակայն, դիվանագետը դժվարացել է ասել, թե արդյո՞ք Գերմանիսյի Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, և ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ բանաձևի ընդունումը մշտապես հետաձգվում է: «Ինձ համար դժվար է ինչ-որ բան ասել այդ հարցի շուրջ, քանի որ ես կատարում եմ Գերմանիայի կառավարության հանձնարարությունները, իսկ Բունդեսթագն անկախ կառույց է: Բայց դուք գիտեք, որ այս տարվա ապրիլին Բունդեսթագում այդ հարցի շուրջ ընթացան բուռն քննարկումներ, ավելին, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում ելույթ ունեցավ այդ հարցի շուրջ»,-նշել է Գերմանիայի դեսպանը:

 

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բանաձևի ընդունումը հետաձգումը կապված չէ գերմանա-թուրքական առևտրա-տնտեսական սերտ համագործակցության հետ, դիվանագետը պատասխանել է, որ նման արտահայտությունները համարում է շահարկում:

 

Խոսելով հայ-գերմանական հարաբերությունների նորմալացման մասին, Քիսլերը հայտարարել է, որ Գերմանիան շատ է կարևորում այդ հարցը: Նրա խոսքով, Գերմանիայի կառավարությունն օժանդակում է հայկական և թուրքական հասարակությունների միջև շփումների սերտացման ուղղությամբ մի շարք ծրագրերի իրականացմանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles