Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը մերկացրել է ադրբեջանական կեղծ քաչոզչությունը

$
0
0

Ադրբեջանում բնակվող փախստականների թիվը կազմում է 1299: Այդ մասին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ի կայուն զարգացման գագաթնաժողովում, հայտարարել է ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետՎահրամ Կաժոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, որ ադրբեջանցի փախստականների թիվը միլիոնի է հասնում:

 

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը, վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների հարցերի գերագույն հանձնակատարի պաշտոնական կայքի տվյալները, նշել է, որ դրանք միակ պաշտոնական տվյալներն են, և ոչինչ չի ասվում 1 մլն փախստականի մասին: ՙԻհարկե, զարմանալի չէ ադրբեջանական պատվիրակության կողմից ավելի ու ավելի շատ ստի մասին, որը չարաշահում է հայտարարությունների իրավունքը՝ փորձելով սադրել յուրաքանչյուրին՝ չհիշելով սեփական պարտավորությունների մասին: Այո, փախստականներն իրավունք ունեն վերադառնալ իրենց տները, բայց ո՞վ ասաց, որ այդ իրավունքը վերաբերում է մայն ադրբեջանցի փախստականներին: Ի՞նչ կասեք հայ փախստականների մասին, ովքեր ջարդերի, հալածանքների հետևանքով ստիպված էին լքել իրենց տները, գյուղերը, քաղաքները՚,- հայտարարել է Կաժոյանը: Նա ադրբեջանցի նախարարին կոչ է արել ազնիվ լինել ադրբեջանցի փախստականներին վերադարձնելու իր ցանկության հարցում և ազնիվ բանակցություններ վարել հայկական կողմի հետ՝ ղարաբաղյան հակամարտության արդար լուծում գտնելու նպատակով, ինչը թույլ կտա նաև  յուրաքանչյուր փախստականի վերադառնալ տուն:

 

«Մենք այստեղ ականատես դարձանք 2 հիանալի օրվա, երբ աշխարհի 193 երկրներ հավաքվել են պատմական պատճառով՝ ընդունել Հազարամյակի զարգացման նպատակները (Millennium Development Goals) և ևս մեկ քայլ կատարել Կայուն զարգացման 23 նպատակների ուղղությամբ։ Սրանք պատմական օրեր են։ Զարմանում եմ, թե ինչու է ադրբեջանական պատվիրակությունը փորձում փչացնել այս օրերի ողջ հիասքանչությունը»,- նշել է Վահրամ Կաժոյանը՝ հիշեցնելով, որ «Կայուն զարգացման նպատակների» փաստաթղթի 16-րդ նպատակը նվիրված է խաղաղ հասարակությունների աջակցությանը: «Ադրբեջանն, իրոք, տնտեսական աճ է գրանցել, սակայն այդ աճի ողջ շահույթը, ցավոք, ծախսվում է ոչ թե տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման զարգացմանը նպաստելուն, այլ զինվելու ու սպառազինությունների գործարքների վրա։ Սա երկիր է, որը հայտնի է չափազանց մեծ ռազմական ծախսերով։ Զարգացման նպատակների իրականացման գործընթացի համար գումարներ ներդնելու փոխարեն Ադրբեջանը ռազմականանում է»,- ընդգծել է Կաժոյանը։


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles