Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀԾԿՀ-ն երկարաձգել է «Գազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ լիցենզիայի գործողության ժամկետը

$
0
0

Սեպտեմբերի 23-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշումներով երկարաձգվել են «Գազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ բնական գազի բաշխման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության, «Տրանսգազ՚ ՍՊԸ բնականգազի փոխադրման, ինչպես նաև Վրաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիաների ժամկետները:

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը և հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիաե փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի օգոստոսի 26-ի N01-20/4070 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է. 1. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 22-ի «ՀայՌուսգազարդե փակ բաժնետիրական ընկերությանը բնական գազի բաշխման լիցենզիա տրամադրելու մասինե N56Ա որոշմամբ տրամադրված, այնուհետև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2014 թվականի մարտի 12-ի N49Ա որոշմամբ «Գազպրոմ Արմենիաե փակ բաժնետիրական ընկերության անվամբ վերաձևակերպված Հայաստանի Հանրապետությունում բնական գազի բաշխման N0109 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 29-ը։  


Viewing all articles
Browse latest Browse all 9659