Սահմանադրական հանրաքվեի օրն առայժմ չի որոշվել: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հավաստիացրել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա պնդմամբ, այդ օրը պետք է որոշվի մյուս քաղաքական ուժերի հետ փոխհամաձայնության հիման վրա` նախագահի հատուկ հրամանագրով: Շարմազանովը նաև հավաստիացրել է, որ տեղյակ չի, թե ով է գլխավորելու սահմանադրական հանրաքվեի շտաբը: «Հնարավոր է, որ կուսակցությունում քննարկվել է այդ պաշտոնի համար որոշակի թեկնածություն, սակայն ես այդ քննարկումներին ներկա չեմ եղել», - նշել է Շարմազանովը:
Ավելի վաղ ԱրմԻնֆոն, վկայակոչելով ՀՀԿ աղբյուրները, հաղորդել էր, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեն կընթանա դեկտեմբերի 6-ին, իսկ շտաբը կգլխավորի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով մինչ այդ կամ հրաժարական կներկայացնի, կամ արձակուրդ կգնա: