Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սեպտեմբերի 25-ին ՙՈչ՚-ի ճակատը սահմանադրական բարեփոխումների դեմ հանրահավաք կանցկացնի Գյումրիում

$
0
0

Սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող ՙՈչ՚-ի ճակատը սեպտեմբերի 25-ին լայնամասշտաբ հանրահավաք կանցկացնի Գյումրիում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է շարժման համակարգող Արշակ Մուսախանյանը:

 

Նա նաև նշել է, որ ճակատի բոլոր անդամները մասնակցելու են հանրահավաքին: Ակտիվիստն ընդգծել է, որ ՙԺառանգության՚, Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի ժողովրդական կուսակցության և Հիմնադիր խորհրդարանի հետ համագործակցությունը կշարունակվի: ՙՀիշյալ ուժերի միջև տարաձայնություններ չկան և ձևավորվել է փոխըմբռնման մթնոլորտ՚,- ընդգծել է Մուսախանյանը: Նրա կարծիքով, ՙՈչ՚-ի ճակատը չի կարող համագործակցել քաղաքական ուժերի հետ, որոնք մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ սահմանադրության նախագծի քննարկումներին, ինչպես նաև ՕԵԿ-ի և ՙԲարգավաճ Հայաստանի՚-ի հետ:

 

Ակտիվիստ Արմեն Գրիգորյանն իր հերթին նշել է, որ բարեփոխումների դեմ պայքարը բացառապես քաղաքական է և կրելու է փողոցային բնույթ: ՙՄենք բավականաչափ ռեսուրսներ ունենք՝ թույլ չտալու հանրաքվեի անցկացումը, սակայն եթե նույնիսկ այն նշանակվի, մենք կկարողանանք ձախողել այն՚,- ընդգծել է ակտիվիստը:

 

Նշենք, որ ՀՀԿ-ում ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, սահմանադրական հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 6-ին: Շտաբի պետ կնշանակվի Հովիկ Աբրահամյանը, ով այդ ժամանակ կամ հրաժարական կտա, կամ արձակուրդ կգնա: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles