Գնալով ավելանում է Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարների թիվը, որոնք հանդես են գալիս «Բաղրամյանը մերն է» և «Մենք ենք տերը մեր երկրի» լոզունքներով: Նրանք տանում են պաստառներ, պահանջելով պատժել բռնություն կիրառած ոստիկաններին:
Իսկ Երևանի փոխոստիկանապետը քիչ առաջ հանդես եկավ, պահանջելով ազատել Բաղրամյան պողոտան: Հակառակ դեպքում, Վալերի Օսիպյանը չի բացառում ուժի կիրառման հնարավորությունը: