Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սեյսմիկ ծառայության պետ. Հայաստանում սեյսմիկ ակտիվություն չի դիտվում

$
0
0

Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տվյալներով, հանրապետության տարածքը տվյալ պահին սեյսմիկ բարձր ակտիվության գոտում չի գտնվում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը:

 

Անդրադառնալով սեպտեմբերի 4-ին Ադրբեջանի տարածքում տեղի ունցած երկրաշարժին՝ Հրաչյա Պետրոսյանը նշել է, որ ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Հայաստանի և ԼՂՀ տարածքում: Սեյսմիկ ծառայության պետի խոսքով, չնայած այն բանին, որ 2015 թ. տարածաշրջանում արդեն

9 սեյսմիկ ցնցում է արձանագրվել՝ նման ուժգնության երկրաշարժ վերջին անգամ արձանագրվել է 1999 թվականին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին 5 տարում ամենասեյսմիկ ակտիվ տարին 2011 թվականն էր: Հրաչյա  Պետրոսյանի խոսքով, Հայաստանում սեյսմիկ ակտիվությունը նորմայի սահմաններում է:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 08.49-ին (Գրինվիչի ժամանակով` 04.49-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 47.420 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 30 կմ խորությամբ և 5.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում` Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ) և Երևանում (3-4 բալ):  


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles