Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վարչապետ. Արփինե Հովհաննիսյանն արդարադատության նախարարի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկն է

$
0
0

ԱԺ էթիկայի հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ խմբակցմության անդամ Արփինե Հովհաննիսյանն արդարադատության նախարարի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկն է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մյուս թեկնածուների անունները նա չի նշել, ասելով, թե հարցը քննարկվկում է նախագահ Սերժ Սարգսյանի հետ և 10-15 օրվա ընթացքում կլուծվի:

 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հուլիսի 14-ի հրամանագրով Հովհաննես Մանուկյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից: Այդ պաշտոնանկության պատճառներն ու մանրամասները չեն հաղորդվել: Մամուլն ու տարբեր վերլուծաբաններ այդ պաշտոնանկությունը դիտարկում էին սահմանադրական բարեփոխումների համատքստում, կարծիք հայտնելով, որ, ըստ երևույթին, հանրաքվեից առաջ լուծվում է ՀՅԴ համար նախարարական պորտֆելների ազատման հարցը: Դիտարկվում էր նաև այն վարկածը, որ Հովհաննես Մանուկյանը վիրավորված էր, քանի որ իրեն չէին ընդգրկել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արդարադատության նախարարի պաշտոնի թեկնածուների թվում են Արփինե Հովհաննիսյանը, Կորյուր Նահապետյանը, իսկ վերջին օրերին առավել ակտիվորեն խոսում են Արթուր Օսիկյանի թեկնածության մասին: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles