Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀԾԿՀ-ն հավանություն է տվել Orange Armenia-ի բաժնետոմսերի 100% -ը Ucom ընկերությանը վաճառքին

$
0
0

     Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օգոստոսի 20-ի նիստում հավանություն է տվել Orange Armenia-ի բաժնետոմսերի 100% -ը Ucom ընկերությանը վաճառքին:

 

ՙԿապի շուկաների և ֆինանսական հնարավորությունների վերագնահատման ռազմավարության համաձայն, Orange ընկերությունների խումբը որոշում է կայացրել լրացուցիչ ներդրումներ չկատարել Հայաստանի հեռահաղորդակցությունների շուկայում և Orange Armenia-ն վաճառել տեղեկան ընկերության, որը կկարողանա ներդրումներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաներում՚,- հայտարարել է Orange Armenia-ի ֆինանսական տնօրեն Ֆրանսուազա Կայեն:

 

Orange Armenia-ի ֆինանսական տնօրենը չի կարողացել հստակ մատնանշել այն հանգամանքները, որոնք գրավիչ են դարձրել հաղորդակցությունների ոլորտը 2009 թ. հայաստանյան շուկա դուրս գալու պահին, սակայն նշել է, որ Հայաստանում հիմա տնտեսական ծանր իրավիճակ է, և ՙիրենք զգացել են դա իրենց վրա՚: Կայեի խոսքով, Հայաստանն առաջին երկիրը չէ, որից իրենք հեռանում են օբյեկտիվ պատճառներով, և միայն վերջին տարում իրենք արդեն հասցրել են լքել Շվեյցարիան և Դոմինիկյան Հանրապետությունը:

Ucom արտաքին կապերի տնօրեն Ալեքսանդր Եսայանը բացառել է Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի մենաշնորհացումը Orange

Armenia-ի հեռացումից հետո: ՙՀայաստանում կապի երկու խոշոր օպերատորների` Beeline և Vivacell-MTS, ներկայության շնորհիվ նման բան հաղորդակցությունների շուկայում չի սպասվում՚,- հավաստիացրել է Եսայանը: Ucom ընկերության ներկայացուցիչը սակագների նվազում չի խոստանում, սակայն խոստանում է ՙնոր`մինչ այսօր հայաստանյան շուկայում չներկայացված ծառայություններ և հնարավորություններ Orange Armenia – Ucom բաժանորդներին՚: ՙԴրանք կլինեն ՙչորսը մեկում՚ ծառայություններ`բջջային կապ, քաղաքային կապ, ինտերնետ և հեռուստատեսություն, այպես կոչված, կոնվերգենտային ծառայություններ բջջային և ֆիքսված ցանցի միջև՚,- պարզաբանել է Եսայանը: ՙԳործարքի գումարը չի հրապարակվում և կոմերցիոն գաղտնիք է հանդիսանում՚,- հայտարարել են կողմերը: 

 

Ucom ընկերության հետ Orange խմբի նախնական պայմանավորվածության համաձայն, ՙOrange Armenia՚ բրենդը կգոյատեևի ևս 12 ամիս, ինչից հետո նոր սեփականատերը որոշում կկայացնի վերաբրենդավորում անցկացնելու կամ չանցկացնելու վերաբերյալ:

 

Նշենք, որ Orange Armenia-ն, որը France Telecom-ի 100%-անոց դուրստր ընկերությունն է,  (բրենդ Orange), հայկական շուկայում աշխատում է 2009 թվականի նոյեմբերի 5-ից` ապահովելով ցանցի 95% ծածկույթ և բջջային կապի ու ինտերնետի մատչելիություն Հայաստանի ավեի քան 600 քաղաքներում և բնակավայրերում: 2007 թվականին հիմնադրված Ucom ընկերությունը գերիշխող դիրք ունի Հայաստանի IP հեռուստատեսության շուկայում, և մոտ մեկ տարի առաջ ընկերությունը ձեռք բերեց բջջային օպերատորի ծառայություններ տրամադրելու լիցենզիա և, նույնիսկ, իր վրա գրանցեց «011ե կոդը: 2013 թվականին արդեն իսկ ձեռք էր բերել շարժական կապի 4G տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման թույլտվություն և 2016 թվականից պլանավորում է մատուցել բարձրակարգ ծառայություններ LTE սերնդի կապուղիներով: Ucom ընկերությունը Հայաստանում 2009 թվականից սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություններ՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ:  Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom-ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում:  Ucom ընկերությունն աֆիլացված պատկանում է Հայաստանի խոշորագույն օլիգարխներից մեկին` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles