Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Անելիք Բանկն առաջարկում է նոր քարտային վարկային գծեր

$
0
0

 Անելիք Բանկը մշտապես նորացնում ու զարգացնում է իր կողմից մատուցվող ծառայությունների տեսականին՝ առաջարկելով հաճախորդների պահանջմունքներին համապատասխան տարբեր բանկային գործիքներ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, դրանցից է նոր՝ վերականգնվող քարտային վարկային գիծը, որը տրամադրվում է վարկառուի միջին զուտ ամսական եկամտի վեցապատիկի չափով՝ մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ 15 հազար ԱՄՆ դոլար/եվրո։

 

 

ՙՎերականգնվող քարտային վարկային գծից օգտվող հաճախորդները, տվյալ ամսում կատարված անկանխիկ գործարքների համար, մինչև հաջորդ ամսվա 15-ը ստանում են վարկային գծի արտոնյալ ժամանակահատված։  Վարկավորման գործընթացը բավականին պարզեցված է: Մենք հաշվի ենք առել սպառողների շահերը, և վերականգնվող  վարկային գծից օգտվելու հնարավորություն ենք ընձեռել ոչ միայն դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդներին, այլ նաև նրանց, ովքեր դեռևս վարկային պատմություն չունեն։ Նման արտոնությունները, վստահ եմ, մեծ արձագանք կգտնեն հաճախորդների շրջանում, ովքեր Բանկի կողմից տրամադրվող վերականգնվող քարտային վարկային գծերի միջոցով կլուծեն իրենց ընթացիկ կենցաղային խնդիրները՚,- նշել է «Անելիք Բանկե  ՓԲԸ  Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և ավելացրել, որ վերականգնվող վարկային գիծ տրամադրվում է Բանկի կողմից թողարկվող ցանկացած քարտատեսակներով։

 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles