Հայաստանի բաշխիչ ցանցերի աուդիտը կանցկացնի «Deloitte» միջազգային ընկերությունը։ Այդ մասին օգոստոսի 13-ին Հայաստանի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։
Նա հիշեցրել է, որ հուլիսի 27-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրավեր էր ուղարկել միջազգային 5 հեղինակավոր խորհրդատվական ընկերությունների։ Օգոստոսի 6-ին պատասխան է ստացվել «Deloitte»-ից և «Mckinsey»-ից: «Մեր ուսումնասիրության արդյունքում առաջարկում ենք հաղթող ճանաչել «Deloitte»-ին, որի գնային առաջարկը նկատելիորեն ավելի ցածր է», - հավելել է Գաբրիելյանը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին հավաստիացրել է, որ այդ հետազոտության արդյունքում Հայաստանի հասարակությունը պատասխան կստանա շատ հարցերի։ «Դա համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություն է, եւ նրա եզրակացության հիման վրա մենք կկարողանանք շարժվել առաջ», - ասել է վարչապետը։
Նշենք, որ «Deloitte»-ը` PricewaterhouseCoopers, «Էռնստ ընդ Յանգի և ԿՊՄԳ հետ միասին աշխարհի աոդիտորական ընկերությունների առաջատար քառյակում է:
Օգոստոսի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել էլեկտրաէներգիայի բարձրացված սակագները: Հուլիսի 27-ի նիստում ՀԾԿՀ հաստատել էր միջազգային խորհրդատվական ընկերություններին հրավերներ ուղարկելու որոշումը` էներգետիկ ոլորտի կարգավորման հարցերի շուրջ խորհրդատվությունների վերաբվերյալ իրենց առաջարկությունները ներկայացնելու խնդրանքով: Որոշումը կայացվել էր` հաշվի առնելով նախագահի հայտարարությունը` ՀԾԿՀ գործունեության հանդեպ հասարակայնության վստահությունն ամրապնդելու և 2015 թվականին էլեկտրաէներգիայի սակագների սահմանման գործընթացի հիմնավորման վերաբերյալ տարբեր գործոնների բացառման նպատակով:
Հունիսի 19-ից զանգվածայիան բողոքի ակցիաներ էին անցկացվում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշման դեմ: Ավելի ուշ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե մինչև ՀԷՑ աուդիտի ավարտը կառավարությունը կսուբսիդավորի սակագների բարձրացումը: Սարգսյանի ասելով, եթե խորհրդատվական ընկերության եզրակացությունը հաստատի սակագների բարձրացման հիմնավորումը, ապա այդ պահից սկսած սպառողներն «առանց կասկածների կսկսեն վճարել նոր սակագներով»: Հակառակ դեպքում` կառավարությումնը միջոցներ կձեռնարկի բաշխիչ ցանցներին վճարված լրացուցիչ միջոցները վերադարձնելու ուղղությամբ, իսկ բացթողումներ թույլ տված պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն: Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանի իշխանություններն էլկետրաէներգիայի սակագների բարձացումը սուբսիդավորելու են ամերիկացիներին Որոտանի ՀԷԿ համալիրի վաճառքից ստացվելիք միջոցների հաշվին: