Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սուրիկ Խաչատրյանը մտադիր չէ հրաժարական ներկայացնել իր ընտանիիք անդամների մասնակցությամբ սկանդալների պատճառով

$
0
0

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մտադիր չէ հրաժարական ներկայացնել իր ընտանիքի անդամների մասնակցությամբ սկանդալների պատճառով: Նախօրեին նա այդ մասին հայտարարել է լրագրողներին:  «Չեմ կարծում, թե հրաժարական կտամ: Ես ձեզ չեմ ուրախացնի», - հայտարարել է նա:

 

Նա նաև հերքել է այն տեղեկատվությունը, թե իր որդի Տիգրանը, որը կալանավորվել է Գորիսում ծեծկռտոցի գործով, բանակում ծառայության տարկետում է ստացել հոգեկան խնդիրների առնչությամբ: Խարչատրյանը հայտարարել է, թե իր որդին բանակում չի ծառայել, քանի որ ներգրավվել էր Բուդաղյանների գործում: «Նա երեք ամիս կալանքի տակ էր, ինչից հետո ցնցում է ապրել, սակայն դա չի նշանկաում, թե հոգեկան խնդիրներ ունի», - հայտարարել է նա: Ընդ որում մարզպետը չի պատասխանել հարցին, թե արդյոք ակնկալում է Տիգրանի մոտալուտ ազատում:

 

ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Տիգրան Խաչատրյանը բանակում ծառայության 3 տարով տարկետում է ստացել` հոգեկան խնդիրների առնչությամբ: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Տիգրան Խաչատրյանին տրվել է «չափավոր արտահայտված նևրաստենիա» ախտորոշում: Նա ծառայությունից ազատվել է ոչ թե պաշտպանության նախարարի հրամանով, այլ ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ:

 

Մայիսի 2-ին «Սդղի գյոլի» մոտ Զաքարյան եղբայրները դաժանաբար ծեծի էին ենթարկվել Սյունիքի մարզպետի ազգականների կողմից: Արդյունքում` Հարություն Զաքարյանը կորցրել է աչքը: Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով` միայն հուլիսի 25-ին: Ավելի վաղ այդ գործով կալանավորվել են նաև Սյունիքի մարզպետի եղբայրն ու զարմիկը: Սա մարզպետի ազգականների մասնակցությամբ առաջին նման միջադեպը չէ: Նրանց անունները շրջանառվել են տարբեր քրեական սկանդալների առնչությամբ. բռնաբարություններ, սպանություններ, ծեծ, առևանգումներ: Իսկ Տիգրան Խաչատրյանն անցնում էր Ավետիք Բուդաղյանի սպանության գործով, որը կարճվել է` «հանցանշանների բացակայության» առնչությամբ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles