ԶԼՄ-ների կողմից հաճախակի դարձած հարցումների հետ կապված` Beeline-ը տեղեկացրել է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից դիտարկվում է «ԱրմենՏել» ընկերության հայտը` «Օրանժ Հայաստան» ՓԲԸ կողմից ոչ ազնիվ մրցակցության վերաբերյալ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, ս.թ. հունիսի 16-ին «Օրանժ Հայաստան» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարություն է տարածել` Ռուսաստանում ռոումինգի ծառայությունների 29 դրամ/րոպե արժողությամբ սեփական առաջարկն անվանելով «լավագույն սակագին»: Գործնականում այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նույն օրը Beeline-ը գործարկել է «Կապի մեջ +» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանում, Վրաստանում և մի շարք այլ երկրներում ռոումինգում գտնվելիս բոլոր օպերատորներից ստանալ մուտքային զանգեր և կատարել ելքային զանգեր դեպի Հայաստանում Beeline բջջային ցանց 24,9 դրամ/րոպե սակագնով: Նույնքան արժի նաև ռոումինգում մեկ մեգաբայթ ինտերնետը:
Նշենք, որ ուղերձը ռոումինգում վերը նշված սակագինը ներդնելու
մասին հաղորդագրույթունը Beeline-ը Հայաստանում ԶԼՄ-ների շրջանում տարածել էր հունիսի
16-ին, ժամը 14:32-ին, իսկ Orange Armenia -ն նույն օրը, բայց մեկ ժամ անց,
այսինքն` հունիսի 16-ին, ժամը 15:19-ին: Բացի այդ, Orange Armenia-ի 29 դրամը չի կարող ավելի լավ սակագաին հանդիսանալ
Beeline- ի 24.99 դրամի համեմատ: Աղբյուրը նշում է նաև, որ ստեղծված իրավիճակում,
երբ շուկայում գործում է ավելի հասանելի գնային առաջարկ, մեր խորին համոզմամբ,
«Օրանժ Հայաստան»-ի կողմից հայտարարված գովազդային նյութերում և պաշտոնական
հաղորդագրություններում «լավագույն սակագին» ձևակերպումը, սպառողներին միանշանակ
շփոթության մեջ է գցում և չի համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline»,«Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: