Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների միջոցով նամակ է փոխանցել իր ընտանիքին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է ռազմագերու եղբայրը` Հարություն Իջիղուլյանը:
Իր նամակում Հակոբը
հարազատներին խնդրել է «շատ մտածել» և «հույսով սպասել»:
Հարություն Ինջիղուլյանը, վկայակոչելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներին, հաղորդել է, որ Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում կրկին բուժզննում է անցել և առողջական խնդիրներ չունի: «Կարմիր խաչը հաստատեց, որ նրա մոտ իրոք առողջական խնդիր չկա: Նրանք նաև երաշխավորեցին, որ ոչ ֆիզիկական, ոչ հոգեբանական ճնշումների Հակոբը չի ենթարկվում», - ընդգծել է ռազմագերու եղբայրը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի` լույս 8-ի գիշերը զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել էր և գերեվարվել ադրբեջանցիների կողմից: Օգոստոսի 20-ին նրան այցելել են ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները: Հակոբ Ինջիղուլյանի մայրը` Գայանե Ինջիղուլյանը, բաց նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին և խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջիկա
հանդիպմանը քննարկել իր որդու ազատ արձակման հարցը: