Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Գագիկ Ծառուկյանի «Լուդինգ» ընկերությունը զիջե՟լ է ռուսական շուկա արտասահմանյան գինիների գլխավոր մատակարարի առաջատարությունը

$
0
0

Հայաստանի օլիգարխ Գագիկ Ծառուկյանի կառույցներին պատկանող «Լուդինգ» ընկերությունը զիջել է ռուսական շուկա արտասահմանյան գինիների գլխավոր ներմուծողի առաջատարությունը: Ինչպես գրում է «Էռ Բե Կա»-ն, վկայակկոչելով Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը, առնվազն 2008 թվականից «Լուդինգը» գինու խոշորագույն ներմուծողն էր, սակայն վերջին ժամանակներս առաջին տեղը զիջել է «Միսրալ Ալկոյին», որն ընգդրկված է Մոսկվայի աբխազական համայնքի ղեկավար Բեսլան Ագրբայի «Միստրալ» խմբում:

ԴՄԾ տվյալներով, «Լուդինգ» ընկերությունը գրեթե երկու անգամ հետ է մնում նոր առաջատարից. 2015 թվականի հունվարից մինչև հունիսը ներառյալ ընկերությունը Ռուսաստան է ներկրել 4,4 մլն լ գինի, 62,2%-ով պակաս, քան մեկ տարի առաջ: Ռուսաստան մատակարարվող գինիների ընդհանուր ծավալում ընկերության բաժինը կազմել է 6,48%, թեև 2009 թվականին եղել է 17,93%: Սակայն «Լուդինգը» մնում է Ռուսաստան ֆրանսիական գինու խոշորագույն մատակարարը. տարեսկզբից  ներկրվել է 1,24 մլն լ: Ինչպես հետևում է ԴՄԾ տվյալներից, Ռուսաստան գինիների ներմուծումը 2015 թվականի առաջին կիսամյակում 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 38,5%-ով, մինչև 68 մլն լ:

Հիմնական պատճառները ռուբլու արժեզրկումն է և ռուսաստանցիների իրական եկամուտների անկումը: Խոշորագույն ներմուծող երկրների տասնյակում միայն մեկ երկիր է առաջին կիասմյակում աճ  ցույց տվել` Աբխազիան: 2015 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստան է ներկրվել 7,7 մլն լ աբխազական գինի, 26,3%-ով ավելի, քան մկե տարի առաջ: «Աբխազիան, ըստ էության, Ռուսաստանի տնտեսության մի մասն  է, երկրի ներսում ռուսական դրամական միավորով, ուստի աբխազական գինիների գները այնքան էլ չեն բարձրացել, ինչպես եվրոպական գինիներինը, - բացատրում է Դրոբիզը: -Նախորդ տարվա վերջինց Եվրոպայից և Նոր Աշխարհից բերվող գինիների արժեքն ավելացել է 25-40%-ով. մինչդեռ Ռուսաստանի և Աբխազիայի գինիները թանկացել են ընդամենը 15%-ով»: Հայաստանը, չնայած ճյուղի հաջող զարգացման վերաբերյալ պաշտոնյաների հավաստիացումներին, առայժմ նույնիսկ Ռուսաստան գինիներ արտահանող հիմնական երկրների տասնյակում չէ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles