ՙԻնձ և Եվրամիության համար ղարաբաղյան հակամարտության գոտում գոյություն ունեցող ստատուս-քվոն անընդունելի է՚: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնլադ Տուսկը:
ՙԵրկու օր առաջ ես հայտարարեցի այդ մասին Հայաստանում: Մենք ցանկանում ենք հակամարտության խաղաղ կարգավորում, ինչն այլընտրանք չունի: Մենք պետք է զերծ մնանք ոչ միայն ռազմական գործողությունններից, այլ նաև թշնամության և ատելության վրա հիմնված հայտարարություններից, քանի որ այդ ամենը չի ծառայում հարցի լուծմանը: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները նման քաղաքականության ակնհայտ օրինակ են: Հուսով ենք, որ ՄԽ համանախագահող երկրների ջանքերը հիմք կհանդիսանան խաղաղության հաստատման համար՚,- նշել է Եվրոպական խորհրդի ղեկավար:
Ըստ որում, Տուսկը նշել է, որ հակամարտության կարգավորումը պետք է գերակա լինի ԵՄ գործունեությունում: ՙԵվրամիություն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը: Հուսով ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը մոտ ժամանակներս իր լուծումը կգտնի՚,- նշել է նա:
Իլհամ Ալիևն իր հերթին նշել է. ՙՄենք ցանկանում ենք հակամարտության լուծում`միջազգային նորմերի և սկզբունքների շրջանակներում: Հուսով ենք, որ օկուպանտի վրա ավելի մեծ ճնշում կգործադրվի, որպեսզի Ադրբեջանը վերադարձնի իր հողերը և ավարտին հասցնի բանակցային գործընթացը: Հետագայում մենք արդեն կկարողանանք խոսել հարաբերությունների կարգավորման մասին՚: