Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Աղբյուր. Էլեկտրաէներգիայի թանկացումը հետաձգելու պատճառով առաջանալիք ֆինանսական ճեղքվածքը կծածկվի ՙՈրոտանի՚ կասկադի վաճառքից ստացվող գումարներով

$
0
0

 ՀՀ կառավարությունը որոշել է էլեկտրաէներգիայի թանկացումը հետաձգելու պատճառով առաջանալիք ֆինանսական ճեղքվածքը ծածկել ՙՈրոտանի՚ կասկադի վաճառքից ստացվող գումարներով: Այդ մասին գրում է ՙՀայկական ժամանակ՚ թերթը:

ՙՄինչեւ ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի ավարտը, կառավարությունը յուրաքանչյուր կվտ ժամ էլէներգիայի դիմաց ՀԷՑ-ին պետք է վճարի 7 դրամ: Ամսական դա կկազմի 2.5-3 մլրդ դրամ:

Ուշագրավն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ հայտարարել է, թե այդ գումարները բյուջեից չեն վճարվելու: Բայց ՙՈրոտանի՚ կասկադի վաճառքից ստացվելիք 180 միլիոն դոլարը հենց բյուջետային միջոց է, քանի որ այն ամբողջությամբ պետք է ուղղվեր ՀՀ պետական բյուջե: Փաստորեն մեր կառավարությունը հետաքրքիր պատկերացումներ ունի բյուջեի մասին՚,- գրում է թերթը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles