Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Իվան Կուխտային Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել են ուկրաինական ԶԼՄ-ները` վկայակոչելով երկրի նախագահի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 57-ամյա Իվան Կուխտան այդ պաշտոնն զբաղեցնում էր 2010 թվականի հուլիսից: Դեսպանի պաշտոնանկության պատճառները չեն նշվում: