Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայացք Թբիլիսիից. Դժվար է անգամ չափել Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներից մեր հիասթափության խորությունը

$
0
0

Դժվար է անգամ չափել Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներից մեր հիասթափության խորությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի (Թբիլիսի) նախագահ  Գիա Նոդիան:

 

Հիշեցնենք, որ մայիսի 21-22-ին Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքները չարդարացրեցին առաջիկայում ԵՄ հետ վիզային ռեժիմի վերացման Վրաստանի ակնկալիքները:

 

«Այդուհանդերձ, վիզային ռեժիմի վերացման հարցը Վրաստանի համար ԵՄ հետ բանակցությունների օրակարգից չի հանվել: Ավելին, Վրաստանում մեծ հույս կա առաջիկա 1-2 տարում Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելու առնչությամբ: Վրաստանում կա գլխավորը` ռազմավարական տեսլական, թե վրացիներն ինչպիսի երկիր են ցանկանում կառուցել և տեսնել ապագայում: Եվ այդ տեսլականն առնչվում ու հենվում է բացառապես եվրոպական ուղու վրա», - նշել է նա:

 

Փորձագետի գնահատմամբ, շատ ավելի բարդ է DCFTA շրջանակում ԵՄ հետ ստորագրված արտոնյալ առևտիր ռեժիմին առնչվող իրավիճակը: Նոդիան կարծում է, որ վաղ է խոսել Վրաստանի համար դրա առավելությունների մասին, ի տարբերություն այն խնդիրների, որոնք, նրա կարծիքով, Վրաստանը կունենա շատ ավելի վաղ:  Դրանցից գլխավորը տնտեսական բարեփոխումներն են, որոնք Վրաստանը պետք է իրականացնի կարգավորման ռեժիմով,  և որոնք  կարող են բավականինն թանկ նստել երկրի վրա :

 

«Ի տարբերություն Հայաստանի` Վրաստանն ստորագրել է ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: Իհարկե, շատերն այդ ստորագրությունը գնահատում են որպես խորհրդանշական: Այդուհանդերձ, այդ խորհրդանշական ակտը ճանապարհ է դեպի առանց վիզաների ռեժիմ, որը Վրաստանին թույլ կտա միանալ եվրոպական առևտրային ռեժիմին: Այսօր ամենագլխավորը սա է, մեր մնացած ակնկալիքները չափազանցված են և անհիմն», - ամփոփել է Նոդիան: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles