Ժամանակն է, որպեսզի Ադրբեջանը նավթախավիարային վիրտուալ աշխահից վերադառնա իրական աշխարհ: Այդ մասին Չեխիայի ԱԳՆ ղեկավար Լյուբոմիր Զաորալեկի հետ Երևանում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը`մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հակահայկական ձևակերպումներ մտցնելու Ադրբեջանի փորձերը:
Ըստ որում, նա ավելացրել է, որ դա միմիայն օգտակար կլինի Ադրբեջանին և թույլ կտա խուսափել միջազգային հանրության կողմից մեկուսացումից: ՙԱդրբեջանը փորձում է ամեն կերպ փրկել միջազգային հարթակներում իր անկում ապրող հեղինակությունը, սակայն ապարդյուն: Բաքուն փորձում է սեփական երկրում ավտորիտար ռեժիմը, մարդու իրավունքների ոտնահարումն արդարացնել ղարաբաղյան հակամարտության առկայությամբ: Ակնհայտ է, որ ադրբեջանական նավթադոլաների օգտագործումը սրտխառնոց է սկսել առաջացնել: Մի շարք խորհրդարանականներ դատապարտել են ադրբեջանական կողմի այդ գործողությունները՚,- ասել է ԱԳՆ ղեկավարը:
Նշենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը փոխել է ԼՂ հարցում Հայաստանի համար անընդունելի ձևակերպումը: Մասնավորապես, ՙՎեհաժողովը քաջատեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և մյուս տարածքների օկուպացիայի մասին՚ ձևակերպումը փոխարինվել է ՙՎեհաժողովը քաջատեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՚ արտահայտությամբ:Փոխարենը մոնիտորինգի հանձնաժողովի հաշվետվությունում ներկայացված են Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացների հետ կապված բոլոր թերությունները, և ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնում այդ առնչությամբ: