«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (Ինտեր ՌԱՕ ԵԷՍ դուստրը) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հանդեպ ժամկետանց պարտքեր երբեք չի ունեցել, հետևաբար, այդ ֆինանսական կառույցի հետ ոչ մի դատական վեճի մեջ չի մտել: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղակացրել է «ՀԷՑ» հասարակայնության հետ կապերի ղեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը, մենկանաբանելով հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը:
Նշենք, որ, ըստ լուրերի, ՎԶԵԲ-ը, իբր, մտադիր է դիմել միջազգային դատարան, պահանջելով, որպեսզի ընկերությունն ամբողջությամբ մարի վերցրած վարկը, ինչն էլ ընկերությանն ստիպել է վարձել «Ջորդանս թրասթ լիմիթեդ» ընկերությանը, իր շահերը դատարանում ներկայացնելու համար: Սարջանյանի խոսքով, ՀԷՑ-ի միշտ կատարել է իր վարկային պարտավորությունները: Ինչ վերաբերվում է «Ջորդանս թրասթ լիմիթեդ» ընկերությանը, այդ ընկերությունը, համաձայն վերը նշված վարկային պայմանագրի, հանդիսանում է ընկերության արարողակարգային գործակալը և նշանակվել է վարկային պայմանագրի ստորագրման պահին:
Նշենք, որ 2009 թվականին ՎԶԵԲ-ը և Վնեշտորգբանկը ՀԷՑ-ին 10 տարի մարման ժամկետով տրամադրել էին 64.5 մլն.եվրո ընդհանուր գումարով վարկ: Ընդ որում, 42 մլն. եվրոն տրամադրել է ՎԶԵԲ-ը, իսկ 22.5 մլն.եվրոն` Վնեշտորգբանկը: Վարկային միջոցները նախատեսվում է ուղղել Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերի արդիականացմանը և վերականգնմանը: