Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի իրավասությանը վերադարձնելու Բաքվի փորձերի դեպքում ռուսաստանցի զնվորականների միջամտության վերաբերյալ 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի խոսքերն աղավաղված են: Ըստ «Թուրանի»` Շոյգուն հայտարարել է, թե «դա. Ամենայն հավանականությամբ, եղել է լրագրողի սխալ»:
Հիշեցնենք, որ վերջերս «Կրասնայա զվեզդա» թերթում հրապարակված իր հարցազրույցում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի իրավասությանը վերադարձնելու Բաքվի փորձերի դեպքում 102-րդ ռազմակայանը կմիջամտի հակամարտությանը: