60-ից ավելի կազմակերպություն՝ 10 կուսակցություն, 50-ից ավելի ՀԿ-ներ համախմբվել են հայկական վերածննդի գաղափարի շուրջ, որն առաջարկել էր «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
«Մեր նպատակը հզոր շարժում ստեղծելն է, որըւ կպայքարի հանուն հայկական վերածննդի ապահովման»,-հայտարարել է շարժման գաղափարական օգեշնրողը` Արթուր Բաղդասարյանը: «Հայկական վերածնունդ» նախաձեռնությունն ուղղված չէ որևիցե կուսակցության կամ անձի դեմ: Մենք խնդիր չենք դնում սեփականաշնորհել ընդդիմադիր դաշտը, մեր համագործակցությունը բաց է բոլորի համար և ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը մի նոր սկզբի կարիք ունի»,-հավելել է Բաղադսարյանը:
Ինչպես «Հայկական վերածնունդ» շարժման մասին նշել է Արթուր Բաղդասարյանը, անվան ընտրությունը եղել է նրա երկար տարիների երազանքը: Նրա խոսքով, միայն ազգային միասնությունը կարող է լուծել երկրում կուտակված պրոբլեմները – աճող միգրացիան, տնտեսական անարդյունավետ քաղաքականությունը, որի արդյունքն է` մշատապես աճող գները, ինֆլյացիան, գործազրկությունը:
«Օրինաց երկիր», «Միավորման հայեր», «Մեր տունը Հայաստանն է», Լիբերալ-դեմոկրատական կուսակցություննների, «Միացյալ առաջադիմական դեմոկրատներ», «Աուդիտորների պալատ», «Միավորված Հայաստան»,«Ալիսա», «Ռոմելա» և այլ հասարակական շարժումների մասնակցությամբ այսօր կայացած ժողովում նշվել է, որ, հաշվի առնելով երկրում տիրող ծանր տնտեսական, հասարակական-քաղաքական իրավիճակը, Հայաստանի արտաքին պարտքի արդեն սպառնացող վտանգը, առաջացել է նոր միութուն ստեղծելու անհրաժեշտությունը` հասարակա-քաղաքական ուժերի հարթակի վրա: «Հստակ ծրագրային դրույթներ և գործողությունների ծրագրեր դեռ կլինեն, և մենք շատ վճռական ենք տրամադրված»,-նշել է ՕԵԿ անդամ Մհեր Շահգելդյանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է ՕԵԿ մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը, առաջիկա 2-3 ամիսներին ակնկալվում է ևս 40 կուսակցույթունների և հասարակական կազմակերպոյթունների միացում: