Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի բնակիչներն ի նշան բողոքի փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ակցիայի մասնակիցներից մեկը, իրենք բողոքում են տարբեր ընկերությունների կողմից գնվող կաթի գների նվազեցման դեմ: Նրա ասելով, կաթ գնող ընկերությունները մեծ քանակությամբ կաթի փոշի են ներկրել, ինչի հետևանքով կաթի գինը կտրուկ ընկել է: Նա դժգոհել է, որ դեռ մի քանի տարի առաջ կաթը հանձնում էին 1լ 170-180 դրամով, իսկ այժմ` առավելագույնը 110 դրամով:
Այս պահին Ճանապարհային ստիկանության աշխատակիցները բանակցություններ են վարում Աալագյազի բնակիչների հետ` ճանապարհը բացելու համար: Գյուղ են ժամանել գյուղատնտեսության փոխնարարներ Գրիշա Բաղիյանը և Ռոբերտ Մակարյանը: