Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀԿԵ-ն մասնակցում է ՙՌազմավարական գործընկերություն – 1520՚ X միջազգային երկաթուղային բիզնես-ֆորումի աշխատանքին

$
0
0

 ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցում է ՙՌազմավարական գործընկերություն – 1520՚ միջազգային երկաթուղային բիզնես-ֆորումի աշխատանքին, որն այս տարի անցնում է հունիսի 3-5-ին Սոչիում: 

ՙՌազմավարական գործընկերություն – 1520՚-ը երկաթուղային տրանսպորտի հարցերին նվիրված մասնագիտական միջազգային համաժողով է և հանդիսանում է երկաթուղային բիզնեսի ղեկավարների խոշորագույն հանդիպում: Համաժողովի գաղափարն է՝ երկաթուղային ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ մոտեցումների մշակումը բեռնա- և ուղևորափոխադրումների համաշխարհային շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու համար: Համաժողովի նպատակն է երկաթուղային համակարգի արդյունավետ շահագործման համար անհրաժեշտ կարևորագույն որոշումների ընդունումը, մասնավորապես փոխադրումների գործընթացների օպտիմալացման, տրանսպորտային ենթակառուցվածքի արդիականացման, ներդրումների ներգրավման, ժամանակակից շարժակազմի արտադրման ոլորտներում: 

Միջոցառմանը մասնակցում են 30 երկրներ ներկայացնող 1400 մասնագետներ՝ ԱՊՀ և Եվրամիության երկրների տրանսպորտային ոլորտի առաջատար ընկերությունների պատվիրակներ: 
Համաժողովի շրջանակներում ստորագրվում են համագործակցության մասին խոշոր միջազգային համաձայնագրեր, երկաթուղային տեխնիկայի մատակարարման և սպասարկման մասին պայմանագրեր:

ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles