Ուժեղ փոթորիկները, մրրիկները, անտանելի շոգը Հնդկաստանում, այլ տարերային աղետները և դրանց կրկնման հավանականության մեծացումը մարդածին ազդեցության հետևանք են:
Նման եզրակացության են հանգել էկոլոգ Կարինե Դանիելյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աիդա Իսկոյանը և ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ: Կարինե Դանիելյանը նշել է այն փաստը, որ 1900 թվականին մարդկությունը կազմել է մոլորակի ընդամենը 20%-ը, իսկ 1995 թվականին`արդեն 63%-ը: ՙՄենք ոչնչացրել ենք բնական էկոհամակարգի 20%-ը, իսկ շուրջ 60% -ը դեգրադացման եզրին է, մինչդեռ դրանք մեր մոլորակի հիմքն են՚,- ավելացրել է էկոլոգը: Դանիելյանը հայտնել է նաև, որ այլ փորձագետների, այդ թվում`Աիդա Իսկոյանի հետ միասին մշակվել և շուտով կառավարությանը կներկայացվի հայեցակարգ, որը թույլ կտա կանխել ռիսկերը և նվազեցնել նման աղետների հետևանքները:Գագիկ Սուրենյանն իր հերթին հայտնել է, որ այս ամառ տեղումների քանակը չի գերազանցի նորման, ինչպես և ջերմաստիճանը, որը կարող է բարձրանալ մինչև +37-38 աստիճան: