Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Դավիթ Բաբայան. Հայաստանը և Արցախը սիրիացի փախստականներին ընդունել են`մարդասիրական սկզբունքներից ելնելով

$
0
0

 Հայաստանը և Արցախը սիրիացի փախստականներին ընդունել են` ելնելով մարդասիրական սկզբունքներից, այլ ոչ թե պետական քաղաքականությունից, ինչպես հայտարարում են ադրբեջանցի պաշտոնյաները: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, Արցախում սիրիահայերի զանգվածային վերաբնակեցման մասին Բաքվի հայտարարություններն անհեթեթ են, ինչը բնորոշ է ադրբեջանական քաղաքականությանը: ՙՄենք ընդունել ենք մի քանի ընտանիքի, որոնք անելանելի իրավիճակում էին գտնվում և օգնության կարիք ունեին, և դա մարդասիրության դրսևորում էր: Մենք երբեք մարդկանց քաղաքական նպատակներով չենք օգտագործում, և մեզ համար դա անընդունելի է՚,- նշել է նա: Բաբայանը նաև ավելացրել է, որ դա ավելի շուտ բնորոշ է Ադրբեջանին, որը 80-90-ական թթ. մեսխեթցի թուրքերին բնակեցրեց ԼՂՀ տարածքում`կրկնակի փախստականներ դարձնելով նրանց:

Նա նաև նշել է, որ հենց Ադրբեջանն է հանդես գալիս այլ ինքնիշխան պետությունների հանդեպ տարածքային պահանջներով: ՙԲաքուն հանդես է գալիս տարածքային պահանջներով Արցախի, Հայաստանի, Վրաստանի, Դաղստանի, որոշ ադրբեջանցի քաղաքական գործիչներ նունիսկ Իրաքի նկատմամբ, հետևաբար`հայկական պետությունների նենգության մասին ավելորդ է խոսել՚,- ասել է Բաբայանը: 

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի փոխղեկավար Նովրուզ Մամեդովը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. ՙՍիրիահայերի զանգվածային վերաբնակեցումը Հայաստանում, իսկ այնտեղից`Արցախում ՙարդեն ավելի քան 200 տարի ընթացող նենգ գործընթացի բաղկացուցիչ մասն է՚:  Նա չի բացառել նաև, որ մի քանի տասնամյակ անց Հայաստանը տարածքային և ՙցեղասպանության՚ հետ կապված պահանջներ կներկայացնի նաև Սիրիային:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles