Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Թուրքագետ. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան. կան ընդամենն Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները

$
0
0

 Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման համար իրական նախադրյալներ չեմ տեսնում: Կան ընդամենը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները, այսօր լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել  ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նոյեմբերի 20-ին Թուրքիայի նախարարը հերթական անգամ հայտարարել է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի ձգտման մաին`պայմանավորելով դրանք Բաքվի հետ Երևանի հարաբերություններով:

ՙԱնկարայից հնչող նման հայտարարություններին անձամբ ես թերահավատորեն եմ վերաբերում: Ամենայն հավանականությամբ, դրանք ուղղված են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ միջոցառումների էֆեկտի նվազեցմանը: Բացի այդ, նման դիվանագիտական խորամանկությունները Թուրքիայի համար նպաստավոր ֆոն ստեղծելու նպատակ են հետապնդում ԵՄ-ին անդամակցելու շուրջ վերջինիս բանակցություններում՚,- ընդգծել է պրոֆեսորը: 

Մեկնաբանելով Դավութօղլուի Երևան այցի հնարավորությունը`Սաֆրաստյանը նշել է, որ հաշվի առնելով, որ հրավերն ստացվել է ՀՀ ԱԳՆ-ից Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստի շրջանակենրում`կարող է ժամանել ինչպես Դավութօղլուն, այնպես էլ նրա տեղակալներից որևէ մեկը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles