Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը ևս մեկ անգամ հայտնվեց մեկուսացման մեջ

$
0
0

Ադրբեջանը ևս մեկ անգամ հայտնվեց մեկուսացման մեջ, որովհետև այս անգամ 28 երկիր եկել էին մի համաձայնության, որպեսզի ձևակերպումներ լինեն ընդհանուր Հռչակագրի մեջ, որտեղ խոսքը գնում էր աջակցության մասին Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ջանքերին և արված հայտարարություններին 2009 թվից սկսած: Այդ մասին ՙԱզատություն՚ ռադիոկայանին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Ա նախարար Էդվարդ Նալբանդյանը`մեկնաբանելով Ադրբեջանի առարկությունը եզրափակիչ փաստաթղթիª Ղարաբաղին վերաբերող դրույթներին:

 

ՙԱյսինքնª խոսքը գնում է լ¯Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարությունների մասին, որոնց վերաբերյալ մենք բազմիցս ասել ենք, որ մեր մոտեցումները համահունչ են այդ հայտարարություններում արված առաջարկներին և դրույթներին, Ադրբեջանն է, որ մինչև հիմա չի արտահայտվել այդ հարցով: Այս անգամ դա մտավ նաև Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների այդ ընդհանուր հռչակագրի մեջ, և Ադրբեջանը ինչ-որ խնդիրներ ուներ դրա հետ: Եվ այդ էր պատճառը, որ արտգործնախարարը իրենց լքեց, փաստորեն, դահլիճը, այո, և փորձում էին իրեն հետ բերել, բայց այդպես էլ չստացվեց, և վերջում համապատասխան բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հռչակագիրը կընդունվի, իսկ Ադրբեջանը իր առարկությունը կներկայացնի համապատասխան կետի վերաբերյալ:

 

Այսինքն, ինչի մասին է խոսքը գնումª խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստանը և միջազգային հանրության բավական կարևոր մասըª Եվրամիության անդամ երկրների և նաև այլª Արևելյան գործընկերության երկրները, միակարծիք են այդ հարցի վերաբերյալ, իսկ Ադրբեջանը նորից դեմ դուրս եկավ՚,- ասել է նախարարը:

 

Մեկնաբանելով Բելառուսի և Հայաստանի դիրքորոշումը ՙՂրիմի ապօրինի բռնակցում՚ եզրույթի առնչությամբ` Նալբանդյան նշել է. ՙԸնդհանուր Հռչակագրի մեջ կային մի շարք եզրույթներ, մի շարք դրույթներ, որոնց վերաբերյալ տարբեր երկրներ տարբեր կարծիքներ ունեին, և, բնակաբանար, մենք էլ ունեինք մեր կարծիքը, և կարծում եմ, որ Հայաստանի, ես Բելառուսի անունից չեմ կարող հիմա ասել, բայց Հայաստանի այն առաջարկները և այն գաղափարները, որոնք ներկայացվել էին, ըմբռնումով ընդունվեցին, և կարող եմ ասելª մեծ մասամբ ընդունվեցին և արտացոլվեցին այդ Հռչակագրի մեջ՚:

 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles