Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 24-26-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱՆ մամուլի ծառայությունը, մայիսի 25-ին ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մամեդյարովի բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերը, այդ թվումª Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
ՙՌուսաստանը, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ավելի քան երկու տասնամյակ շարունակում է ակտիվ դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում£Հաշվի առնելով աշխարհագրական մոտ դիրքը և մեր ժողովուրդների ընդհանուր պատմությունըª հակամարտության հանգուցալուծումը առաջնահերթ նշանակություն ունի մեզ համար և ռուսական արտաքին քաղաքականության գերակայություններից է: Իսկ խնդրի կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ`հակամարտության կողմերից՚,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: