<Մենք> երիտասարդական շարժման նախաձեռնությամբ Երևանում սկսվել է ստորագրահավաք` Կիրովի անվան մանկական այգին մարմնավաճառներից, տրանսվեստիտներից ու միասեռականներից <մաքրելու նպատակով>:
Որքան էլ տարօրինակ չլինի, նախաձեռնությանը միացել է նաև այգու նորանշանակ տնօրեն Ստեփան Մինասյանը: Նախաձեռնության մասնակիցները գիշերն անց են կացրել այգում, որպեսզի իրենց զգոնությամբ <գիշերային թիթեռնիկներին> թույլ չտան բաց երկնքի տակ, ինչպես նաև այգու թփերում ու նստարանների վրա զբաղվել իրենց <բիզնեսով>, ինչպես դա սովորաբար տեղի է ունենում:
Նշենք, որ ավելի վաղ այս պրոբլեմին անդրադարձել էր նաև Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Բայց Կոմայգու <գիշերայյին թիթեռնիկներն> էլ ունեն իրենց պաշտպանները, օրինակ, վերջերս նրանց իրավունքները պաշտպանելու կոչով էին արտասահմանից հանդես էին եկել մշակույթի հայ անվանի գործիչները: Հատկանշական է, որ Կոմայգու սեփականատերն է Տավուշի մարզպետ Արմեն Գուլարյանի եղբայրը, որը, որքան էլ տարօրինակ է, որևէ քայլ չի ձեռնարկում մանկական այգին ոչ ավանդական կողմնորոշում ունեցող գիշերային թիթեռնիկներից <մաքրելու> ուղղությամբ: Ավելին, գիշերային ժամերին այգու տարածքը, գործնականում, չի լուսավորվում, ինչը նպաստում է գիշերային թիթեռնիկների բաց երկնքի տակ ծաղկող <բիզնեսին>: Ի դեպ, Կիրովի անվան այգին գտնվում է Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ: