Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Փորձագետներն ընդգծում են Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը

$
0
0

 ՙԿանանց իրավունքների կենտրոնի՚ թեժ գիծ օրական 3-4 զանգ է ստացվում կանանց նկատմամբ բռնության դեպքերի առնչությամբ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԿանանց իրավունքների կենտրոնի՚ նախագահ Սուսաննա Վարդանյանը: 

ՙՄեր կենտրոնը հոգեբանական և իրավաբանական օգնություն է ցուցաբերում ընտանեկան բռնության զոհերին, բայց մենք իրավունք չունենք միջամտելու նրանց անձնական կյանքին՚,- նշել է նա:

Նրա խոսքով, նման դեպքերում նրանք կարող են միայն ոստիկանություն կանչել, ինչից հետո բռնացողն ստորագրում է հետագայում ուժ չգործադրելու խոստման տակ, բայց, որպես կանոն, չի պահում իր խոստումը, և պատմությունը կրկնվում է: Վարդանյանը գտնում է, որ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը կօգնի նվազագույնի հասցնել նման դեպքերը: Նշենք, որ  2014 թ. առաջին 8 ամսում արձանագրվել է կանանց նկատմամբ բռնության շուրջ 1500 դեպք, որից 12-ը`մահվան ելքով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles