Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է անցկացրել Սենատում: Նա, մասնավորապես, հանդիպել է սենատորներ Ջոն Մաքքեյնի, Ջեկ Ռիդի, Ռոբերտ Մենենդեսի, Միթչ Մաքքոնելի հետ:
Այնուհետև կայացել է Հայաստանի նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ:
Այսօր նախատեսվում են Սերժ Սարգսյանի այցելությունները Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան և ԱՄՆ Կոնգրեսի գրադարան:
Հայաստանի նախագահի ԱՄՆ աշխատանքնային այցի շրջանակում մայիսի 7-ի առավոտյան կստորագրվի առևտրի և ներդրումների շուրջ համաձայնագիր, որը նպատակաուղղված է երկու երկրների միջև առևտրին և ներդրումներին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին աջակցմանը: Մայիսի 7-ի երեկոյան նախագահը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին միջկրոնական աղոթքին, ինչպես նաև հանդիպում կանցկացնի ԱՄՆ հայ համայնքի հետ: