Նեպալում երկրաշարժի հետևանքով զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ներգրավելով այլ գերատեսչությունների, պարզել է, որ զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան:
Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ է զոհվել: