Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Beeline-ն ապահովել է բոլոր ծառայությունների անխափան աշխատանքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրերին

$
0
0

 Beeline-ը տեղեկացնում է, որ  անցած հանգստյան և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրերի ընթացքում ընկերության տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, ընկերության կայքը, ֆիքսված, երկրորդ և երրորդ սերունդների բջջային ցանցերը, ինչպես նաև Beeline Armenia բջջային հավելվածը գործել են բնականոն ռեժիմով և հաղթահարել բարձր լարվածությունն ու կիբերհարձակումների թվի կտրուկ աճը:

 

«Հայ ազգի համար կարևոր այս օրերին Ընկերության բոլոր ծառայությունների անխափան աշխատանքի ապահովումը մեր առաջնահերթություններից էր: Հպարտ եմ, որ Beeline-ի բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող աշխատակազմն արժանապատվությամբ լուծեց իր առջև դրված բոլոր խնդիրները, իսկ բջջային կապը, ինտերնետը, ընկերության պաշտոնական կայքն ու բջջային հավելվածը գործեցին անխափան՝ մեր բաժանորդներին ու մայրաքաղաքի հյուրերին ապահովելով Beeline-ի պարզ և հարմար ծառայություններով», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

Նշենք, որ կիբերհարձակումներին դիմակայելու նպատակով ընկերության տեղեկատվական ռեսուրսները նախապես և հուսալի կերպով պաշտպանվել են մասնագիտացված միջոցներով, այդ թվում` ծրագրային ապահովումով: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում բջջային կապի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ընկերությունը գործարկել է բջջային կապի լրացուցիչ շարժական բազային կայաններ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles