Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ծիծեռնակաբերդում տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները «ձևավորում են» խաղաղության անմոռուկ

$
0
0

 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի մի շարք քաղաքական գործիչներ և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ ժամանել են Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի հուշահամալիր:

 

Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը Ծիծեռնակաբերդից, արդեն հուշահամալիր է բերվել Ցեղասպանության նահատակների սրբապատկերը, որը նախօրեին օծվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում:

 

Հայաստանի պատվո պահակը հուշահամալիրում անմոռուկի տեսքով ծաղկեպսակ է տեղադրել, որը «համալրվում է» Երևան ժամանած բոլոր պատվիրակությունների ներկայացուցիչների բերած ծաղիկներով: Օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչները, դեսպանությունների աշխատակիցները մոտենում և մեկական ծաղիկ են ավելացնում ծաղկեպսակին, ինչը խորհրդանշում է աշխարհի միասնությունը ցեղասպանությունների դեմ պայքարում:

 

Ծիծեռնակաբերդում են նաև տարբեր երկրների եկեղեցական պատվիրակություններ, միջագզային կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, դիվանագտներ, հասարակական գործիչներ, փոփ-մշակույթի ներկայացուցիչներ:

 

Մեծ եղեռնի հուշահամալիր է ժամանել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ուշագրավ է, որ նա անմար կրակին չի մոտցեել բարձրաստիճան անձանց համար նախատեսված «կարմիր շավիղով», այլ շրջանցել է այն` այդպես էլ չմոտենալով Հայաստանի ղեկավարությանն ու մյուս պաշտոնական անձանց:

 

Ծիծեռնակաբերդում ընթանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles