Եթե Սերբական Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության նախագան Միլորադ Դոդիկն ընտրեր Թուրքիան շրջանցող օդային միջանցք, նրան կհաջողվեր ժամանել Երևան: Այդ մասին հայտարարել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեր Գրձելյանը` ԱրմԻնֆ-ոի թղթակցի հետ զրույցում: Նրա ասելով, թուրքական կողմը հրաժարվել է սպասարկել Դոդիկի չարտերային չվերթը, որը պետք է ավարտվեր Երևանում` տեղական ժամանակով 15:00-ին: Ընդ որում Գրձելյանը հավաստիացրել է, որ դա քաղաքացիական ավիացիայի միջազգային նորմերի խախտում չէ: «Խնդիր չէր լինի, եթե ընտրվեր մեկ այլ օդային միջանցք, որը շրջանցեր Թուրքիան, սակայն դա ավելի թանկ կարժենար», - նշել է նա: Գրձելյանը նաև նշել է, որ խնդիր չէր լինի, եթե Դոդիկը չարտերային չվերթից գերադասեր կանոնավոր չվերթ, օրինակ` Վիեննայով:
Նշենք, որ Սերբական Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության նախագան Միլորադ Դոդիկը ապրիլի 22-ին պետք է ժամաներ Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Սակայն Դոդիկի ինքնաթիռը Բուրգասում երկու ժամ սպասելուց հետո Թուրքիայի օդային տարածքով թռչելու թույլտվություն չի ստացել` թեև թռիչքը նախապես համաձայնեցված է եղել թուրքական կողմի հետ: Նախագահն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ Անկարան թռիչքն արգելելով չի կարող հասնել պատմության վերանայման: «Բոլորը գիտեն, որ 100 տարի առաջ տեղի է ունեցել սարսափելի հանցագործություն ըննդդեմ հայ քրիստոնյաների, և դա կատարել են թուրքերը», - հայտարարել է Միլորադ Դոդիկը: