Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում, հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը`մեկնաբանելով Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը:
ՙՀայաստանը ողջունում է Ավստրիայի Հանրապետության օրենսդիր բարձրագույնմարմնի՝ խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպիրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբընդունված հայտարարությունը: Ավստրիայի խորհրդարանն ընդգծում է, որ ելնելով պատմական պատասխանատվությունից՝ Ավստրո-Հունգարական միապետությունը առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ, իր պարտականություն է համարում այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել ու դատապարտել։ Ավստրիայի խորհրդարանը իր հայտարարության մեջ շեշտում է, որ նույնպես և Թուրքիայի պարտականությունն է հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչելը՚,- ասել է Նալբանդյանը: