Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Հիմնադիր խորհդրարանը» նախազգուշացնում է Արցախում նախընտրական պայքարի ընթացքում հալածանքների մասին

$
0
0

 «Հիմնադիր խորհդրարանի» քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հաղորդում է Արցախում պատգամավորական ընտրությունների նախընտրական պայքարի շրջանակներում «Ազգային վերածնունդ» կուսակցության, նրա ներկայացուցիչների ու անդամների նկատմամբ հալածանքների մասին:

 

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ազգային վերածնունդ կուսակցությունը ամբողջությամբ օրենքի շրջանակներում և համակարգի տրամաբանության ներքո մասնակցեց այդ ընտրական գործընթացներին որպես ընդդիմադիր ուժ և այդ համակարգի կողմից ենթարկվեց հալածանքների: Ավելորդ չէ նշել, որ Արցախի իշխանությունները Երևանյան ռեժիմի ենթակա մասնաճյուղն են, և այս իրադարձությունները Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հալածանքների տրամաբանական շարունակությունն են:

 

Հունվարի 31-ին Բերձորում ԼՂՀ պետական կառույցների ձեռամբ Հայաստանյան ռեժիմի իրականացրած պետական ահաբեկչությանը և վանդալիզմին հաջորդած այս հալածանքներն ապացույցն են այն բանի, որ ռեժիմը պատրաստ է բռնություն կիրառել և հետապնդել նույնիսկ ամենաանմեղ ձևով իրեն մարտահրավեր նետող ցանկացած ուժի նկատմամբ:

 

Հիմնադիր խորհրդարանը դատապարտում է Ազգային վերածնունդ կուսակցության նկատմամբ իրականացված հալածանքները և Հայաստանում (Արցախը ներառյալ) գործող ազնիվ ուժերին ու անհատներին կոչ է անում ճիշտ գնահատել տիրող համակարգի ու ռեժիմի էությունը և համապատասխան հետևություններ անել այն հեռացնելու ուղիների գիտակցման վերաբերյալ»: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles