Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայացք Բրյուսելից. Հայաստանին շրջելով ԵՄ-ից դեպի ԵՏՄ`պուտինյան Ռուսաստանը, միևնույն է, անկարող է ՙինտեգրում՚ կառուցել վախի և կորզման պայմաններում

$
0
0

Եվրասիական տնտեսական միության նախագիծը մշակվել է`որպես ԵՄ ՙԱրևելյան գործընկերության՚ ծրագրի հետ մրցակցող տարածաշրջանային ինտեգրացիոն նախագիծ: Այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական քաղաքականության կենտրոնի (ԵՄ արտաքին քաղաքականության հարցերի միություն) ղեկավար Սթիվեն Բլոկմանսը` առցանց մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:  

Քաղաքական տեսակետից, դիվանագետի կարծիքով, պուտինյան Ռուսաստանը, հնարավոր է, ի վիճակի էր փոխել այնպիսի երկրի ուղեգիծը, ինչպիսին Հայաստանն է, և ԵՄ-ից դեպի ԵՏՄ ուղղորդել վերջինիս`տնտեսական ճնշման և հազիվ քողարկված անվտանգության սպառնալիքների միջոցով: Սակայն, վախի ու կորզման պայմաններում կառուցվող ինտեգրումը, ըստ նրա, դժվար թե ավելի հաջողված լինի, քան ընդհանուր շահերի վրա հիմնված մոդելը:

Հայաստանի լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում են ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի ՙԱրդիական երկխոսություններ Հայաստանի նոր ինտեգրացիոն օրակարգի մասին՚ նախագծի շրջանակում: 





 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles