Առկա իրողությունների պայմաններում անհնար է բիզնես վարել առանց տեխնոլոգիական լուծումների, և եթե դրանք, նույնիսկ, չկան սկզբում, ապա զարգացմանը զուգընթաց, վաղ թե ուշ, բիզնեսը համակարգչային տեխնոլոգիաների միջոցով պաշտպանելու հարց է ծագում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում «Յուքոմ» ընկերության ՏՏ-աուդիտոր Ռուբեն Մուրադյանը պարզաբանել է, որ եթե պետական իշխանություն ունեցող որևէ մեկը հետաքրքվել է ձեզանով և մտադիր է ձեր մասին տվյալներ հավաքել, ապա նա այդ կանի, և նրանից թաքնվելն անիմաստ է: «Նա պրոֆեսիոնալ է, շատ փող ունի, և դուք, գրեթե, շանս չունեք», - նշել է նա:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը (NSA) գաղտնալսում է իրականացնում ոչ միայն իր երկրի, այլև ուրիշ երկրների քաղաքացիների նկատմամբ: Հետաքրքիր է այն փաստը, որ տեղյակ լինելով այդ մասին, երկրները ոչ մի միջոց չեն ձեռնարկում իրավական մակարդակով NSA-ի գործունեությունը սահմանափակելու համար: «Բանն այն է, որ խոսքը վերաբերում է վերազգային հարաբերություններին, իսկ NSA աշխատում է ԱՄՆ օրենքներով: Կամ պետք է գոյություն ունենան վերազգային օրենքներ, կամ ամեն բան կմնա անփոփոխ: Ցանկանում եմ նաև նշել, որ հատուկ ծառայությունների կողմից տեղեկատվության հավաքումը ոչ միայն բացասական, այլև դրական գործոն է` պետության անվտանգության համար», - հավելել է նա:
Պատասխանելով հայկական ցանցերի խոցելիությանն առնչվող ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին` տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է. «Ցանցների խոցելիությունը հասկանալու համար հարկավոր է դրանք բաժանել հատվածների: Օրինակ, վերցնենք պետական ցանցը, որն ընդգրկում է կայքեր և պետության ներքին տեղական ցանցերը, որն ամենախոցելի հանգույցներից մեկն է, ընդհանրապես, ցանկացած երկրի համար: 2009 թվականից այդ հատվածը շատ լավ է պահպանվում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից, և մինչ օրս լուրջ միջադեպեր չեն եղել; Եթե համեմատենք ադրբեջանական ցանցի հետ, ապա այստեղ նրանք մեզ զիջում են: Սակայն հարկավոր հաշվի առնել մեկ պահ. այդ ոլորտում կարող է պատահել այնպես, որ մենք շատ միջադեպերի մասին չենք իմանա, և մեր դատողությունները կհիմնվեն միայն այն բանի վրա, ինչ մենք գիտենք: Այս տարի հաքերային գրոհների ակտիվությունը նվազել է` ամսական մի քանի հարյուրից մինչև մի քանի տասնյակ: Ադրբեջանցիները գրոհում են օրացուցային որոշակի օրերի, և, ենթադրում եմ, որ ադրբեջանցի հաքերների պասիվությունը փոթորիկին նախորդող անդորր է: Վարակների, գրոհների, վարակված կայքեր մուտքերի (ներառյալ պոռնոգրաֆիական նյութեր պարունակող կայքերը) վիճակագրության վերաբերյալ Kaspersky և McAfee հակավիրուսային լաբորատորիաների հետևություններն այնքան էլ մխիթարական չեն, մասնավորապես, վարակների, գրոհների, վարակված կայքեր մուտքերի քանակով հայ օգտատերերը, սովորաբար, առաջատար եռյակում են:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ապրիլի 10-11-ին «Յուքոմը» կազմակերպել էր «Մեդիա և տեղեկատվական անվտանգության» ֆորում, որին մասնակցել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, տեղեկատվական և կիբեր անվտանգության ոլորտի մասնագետներ, բլոգերներ և այլ փորձագետներ: Ֆորումն անցկացվ ել է «Ճանաչեք 1915» (www.recognize1915.am) նախագծի շրջանակում: Նույն նախագծի շրջանկաում ստեղծվել է հանրային իրազեկման գործիք, որով յուրաքանչյուր մարդ, զետեղելով էլեկտրոնային փոստի հատուկ ստորագրություն, էլեկտրոնային նամակագրության միջոցով իր գործընկերներին կամ ընկերներին ևս մեկ անգամ կարող է հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև տալ հնարավորութոյուն յուրաքանչյուրին կիսվել այս ինֆորմացիանով բոլորի հետ: