Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Շրջափակված Հայաստանը պետք է դառնա բացառություն` հնարավորություն ստանալով զարգացնել անվտագությունը ՀԱՊԿ-ի, իսկ տնտեսությունը` Եվրամիության հետ

$
0
0

Մաքսային միությանը Հայաստանի առաջիկա անդամակցությունը եվրասիական ինտեգրման կողմնակիցների և հակառակորդների միջև բուռն բանավեճերի առիթ է հանդիսացել: Ռուսասերների գլխավոր փաստարկը Ռուսաստանի անայլընտրանքայնությունն է`որպես Հայաստանի ազգային անվտանգության երաշխավոր: Ձեր կարծիքով, որքանո±վ Հայաստանի մաքսային հեռանկարները կամրապնդեն մեր անվտանգությունը:

 

Հայաստանի և ԼՂՀ պաշտպանունակության ամրապնդումը կախված է ՀԱՊԿ հետ սերտ փոխգործակցությունից, որը մենք շարունակում ենք ամրապնդել ու մեծացնել: Մեր ողջ սպառազինությունը ռուսական արտադրության է: Նշեմ, որ դրանք շարունակում են ստացվել, ցավոք, ստացվելով նաև Ադրբեջան: Հայաստանի անվտանգության առանձին տարր է յումրիի 102-րդ ռուսական ռազմակայանը: Ըստ որում, Լեռնային Ղարաբաղի անվտանգության սպառնալիքները գնահատելու համար պետք է առնվազն գտնվել այնտեղ:

 

1993 թ. թուրքական լխավոր շտաբի օգնությամբ Բաքվում մշակվել է Ղարաբաղի գրավման իդեալական ծրագիր`ՙՇիմշիթ՚ /Կայծակ/`ներառելով հարձակման 5 ուղղություն, որոնք այսօր բոլորին հայտնի են: Այդ ծրագիրն այդ ժամանակ չի աշխատել, իսկ հակառակորդը ջախջախվել է: Ադրբեջանը ևս մի քանի այլընտրանքային ծրագիր ունի, բայց զորավարժությունների ընթացքում փորձարկված ամենալավ ծրագիրը հենց դա է: Եվ լավագույն տարբերակ, քան ՙՇիմշիթն՚ է, Բաքուն այսօր չունի`հաշվի առնելով, որ Ղարաբաղը հյուսիսը պաշտպանված է լեռնաշղթաներով, իսկ բաց շարունակում է մնալ ԼՂՀ պաշտպանության Մարտակերտի, արևելյան հատվածը: Ադրբեջանական նոր ագրեսիայի դեպքում երկուստեք կորուստները շատ մեծ կլինեն: Տարբերությունը միայն այն է, որ մեր կողմից ավելի շատ կզոհվի խաղաղ բնակչությունը, իսկ ադրբեջանական կողմից`զինվորականները: Այնուամենայնիվ, նույնիսկ անտեղյակ մարդուն պարզ է դառնում, որ Ադրբեջանի համար նոր պատերազմը կավարտվի վերջնական ռազմական պարտությամբ, և դա շատ լավ հասկանում են նաև Թուրքիայում: Այդ պատճառով թուրքերն Ադրբեջանի հետ միասին մշակել են ՙմեկ ազգ`միասնական բանակ՚ ծրագիրը: Նրանք փորձում են կատարելագործել իրենց զինված ուժերը`միաժամանակ ՆԱՏՕ-ի ստանդարտների կիրառմամբ: Այդ ոլորտում Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ռազմավարական քայլեր են ձեռնարկում: Եվ դա շատ լուրջ ծրագիր է, որը չի կարող չմտահոգել: Այդ պատճառով անվտանգության պահպանման նպատակով Ռուսաստանի հետ սերտ միության միջոցով Հայաստանի դիրքերի ամրապնդումն այսօր այլընտրանք չունի: ուցե, տնտեսության զարգացման տեսակետից Եվրոպայի հետ համագործակցությունը և միությունը լավ տարբերակ է, բայց ոչ անվտանգության հարցերում: Ռուսական ռազմակայանի դուրս բերումը հաստատ չի նպաստի Հայաստանի անվտանգությանը:

 

Այո, բայց գոյություն ունեն նաև անվտանգության այլ համակարգեր, օրինակ`ՆԱՏՕ-ն...

 

Ողջ աշխարհի համար պարզ է, որ Հայաստանը հատուկ վիճակում է, որը պայմանավորված է միջազգային իրավունքը չճանաչող երկու պետությունների կողմից նրա շրջափակմամբ: Եվ այսօր ինչպես Եվրամիությունը, այնպես էլ Ռուսաստանն այդ հարցում չեն կարող ազդել Թուրքիայի և Ադրբեջանի վրա:  Այդ պայմաններում Հայաստանը, իմ կարծիքով,  պետք է դառնա բացառություն աշխարհաքաղաքականությունում, հնարավորություն ստանալով անվտագությունը զարգացնել մի դաշինքի`  ՀԱՊԿ-ի հետ, իսկ տնտեսությունը մեկ ուրիշի` Եվրամիության հետ: Այդ հայեցակարգը Հայաստանին թույլ կտա նվազագույնի հասցնել անվտանգության համար ռիսկերը և ավելի լավ վիճակի հասցնել տնտեսությունը: Այսինքն, հարկավոր է զանազանել տնտեսությունը և քաղաքականությունը: 

 

Այո, բայց Ասոցացման համաձայնագիրն առաջին հերթին ուղղված է Արևելյան գործընկերության երկրների, այդ  թվում` Հայաստանի դուրս բերմանը Ռուսաստանի ազդեցության ուղծրից...

 

Անշուշտ: Այդ քաղաքականությունը եկել է փոխարինելու ՙսառը պատերազմին՚, և այսօր միաբևեռ աշխարհն ԱՄՆ կառավարման ներքո աստիճանաբար համալրվում է երկրորդ և, նույնիսկ, երրորդ բևեռներով: Եվ այդ բևեռներն անհնար են առանց ասոցացման համաձայնագրի նման նախագծերի, որ նախաձեռնել էր ԵՄ: Այդ պատճառով ինտեգրման գործընթացներին առնչվող միտումներն անխուսափելի են, սակայն դրանց համաառորեն դիմակայում է ԱՄՆ, հասկանալով, որ այդ միավորումների մեծ մասը մոտեցնում է համաշխարհային հեգեմոնիայի ավարտը: Հենց այդ պատճառով Հայաստանի ինտեգրման վեկտորը որոշելու հարցերում եղել և մնում են հակասություններ նույնիսկ իշխանության մակարդակով: Որքան ինձ հայտնի է, դրանք դրսևորվել են նույնիսկ  Ազգային անվտանգության խորհրդի և խորհրդարանի նիստերում: Ուստի մենք խոշոր խաղացողների հատուկ մոտեցման կարիք ունենք:

 

Թույլ տվեք հիշեցնել, որ հենց այդ հատուկ մոտեցումը չկա: Վերջին անգամ մեզ դա հասկացրեցին սեպտեմբերի 3-ին Նովո-Օգարևոյում....

 

Մոսկվան դեմ չի լինի առևտրատնտեսական կապերի հաջող զարգացմանը Հայաստանի և ԵՄ միջև: Եթե, իհարկե, Բրյուսելում նման սցենարի գնան: Հայաստանի և Ռուսաստանի նախագահների նովոօգարևյան հանդիպումը հազիվ թե շատ հարթ ընթացած լինի: Սակայն նախագահները կարողացել են ծայրերը կապել արդեն գոյություն ունեցող Հայաստան-ԵՄ տնտեսական համագործակցության և Ռուսաստանի հետ ռազմաքաղաքալան համագործակցության հեռանկարների միջև: Ի դեպ, Եվրամիությունն ու ԱՄՆ նույնպես Հայաստանի նկատմամբ ճնշման որոշակի միջոցներ են կիրառում:

Քաղաքականությունը և ճշմարտությունը, դժբախտաբար, շատ հաճախ անհամատեղելի են լինում, ինչը դրսևորվում է նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ մեր հարաբերություններում: Այդ պատճառով մեր գործողություններում մենք պետք է ելնենք իրողություններից: Իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօրվա դրությամբ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները պահպանում են Ռուսաստանի սահմանապահները, իսկ հենց նույն Ռուսաստանի օգնությամբ անվտանգությունն ապահովում է  ՀԱՊԿ-ը: Այդ պայմաններում Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը կարող է և պետք է ապահովի հենց Հայաստանը:

 

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ենթադրում է Երևանի հրաժարում ԵՄ և ԱՄՆ հետ քաղաքական համագործակցությանը մասնակցությունից, այսինքն`հակակշռից: Ռուսաստանը ԽՍՀՄ չէ, մենք պետք է հիշենք այդ մասին: Ի±նչ երաշխիքներ ունենք, որ մոտ ապագայում անվտանգությնա մեր երաշխավոր Մոսկվան, հանուն իր շահերի, ԼՂՀ մի քանի շրջան չի ՙնվիրաբերի՚ Բաքվին:

 

ԽՍՀՄ-ը և Թուրքիան արդեն մեկ անգամ հանուն իրենց շահերի կիսել են հայկական տարածքները: Եվ մենք բոլորս տեսնում ենք, թե ինչի է դա հանգեցրել: Այս առնչությամբ, օրինակ, մտավախություն է հարուցում Դմիտրի Մեդվեդևի կողմից Թուրքիայի հետ վերջերս նոր պայմանագիր կնքել: Բարեբախտաբար, այսօր աշխարհը փոքր-ինչ այլ է, իսկ ոչ մեծ պետությունների խոսքը միջազգային կազմակերպություններում ինչ-որ բան արժեն: Դա փրփուր է, որից մենք կառչում ենք: Այդ պատճառով Հայաստանն ազգային շահերի պաշտպանության հստակ ծրագրերի կարիք ունի: Մեզ հարկավոր է ուղեգիծ, որը հայությունն ընդհանուր ջանքերով առաջ կտանի, մեր խնդիրը դրա բացակայության մեջ է, այլ ոչ թե դաշնակիցների բացակայության:

 

Այդ դեպքում, բացի նյութականից, ի±նչ նպատակով է Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել $4 մլրդ արժողությամբ սպառազինություն: 

 

Շատ է խոսվում այն մասին, որ ֆինանսական կողմից բացի, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին $4 մլրդ սպառազինության վաճառքում այլ դիտավորություն չի եղել: Սակայն, ինձ բնավ հասկանալի չէ Մոսկվայի այդ քայլն`ուղղված  բարեկամ, դաշնակից Հայաստանի դեմ: Ռուսաստանի այդ քայլի մասին խոսելն անձամ ինձ համար ցավալի է ու վիրավորական, և դրա տրամաբանությունը հասկանալի չէ ինձ:

 

Արդյո±ք AR1A չինական նոր հրթիռային համալիրներն ի զորու են հավասարակշռել ռուսական ՙՍմերչերի՚ հայտնվելն ադրբեջանական ԶՈՒ զինանոցում:

 

Չինական AR1A համակարգեր ոչ միայն արդեն ձեռք են բերվել, մենք շարունակում ենք դրանք ձեռք բերել: Պաշտոնապես այդ մասին, իհարկե, չի ասվում, սակայն Ադրբեջանին վերջին մատակարարումներից հետո Հայաստանին սկսել է զենք  մատակարարել նաև Մոսկվան: Չեմ կարծում, թե Հայաստանի կողմից AR1A գնումը Երևանի պատասխանն էր ռուսական մատակարարումներին Բաքու, բանակցություններ էին ընթանում այդ գործարքից շավ ավելի վաղ: Մենք երբեք այդ գնումները գաղտնի չենք պահել: Եվ այսօր հարցը, նույնիսկ, հաշվեկշռի պահպանումը չէ մեր և ադրբեջանական հրթիռային զինանոցների միջև: Թեև AR1A շատ հզոր և արդյունավետ զենք է, որը ոչնչացնում է ինչպես կենդանի ուժը, այնպես էլ ենթակառուցվածքը: Օրինակ, անհամեմատ ավելի կարևոր է ադրբեջանական տանկերի համար անցումների առկայությունը` եթե հանկարծ դրանք որոշեն հյուրընկալվել Ղարաբաղի հողում: Այդպիսի անցումները շատ քիչ են, և, նույնիսկ, եթե Ալիևը գնի ևս մի քանի հազար տանկ, դրանք Ղարաբաղում կարող են հայտնվել միայն հերթականությամբ` եթե չեն ցանկանում հայտնվել տանկային ՙխցանում՚: Այսպիսով, ռազմական գործողությունների ղարաբաղյան թատերաբեմում տեխնիկա կիրառելու հնարավորությունն ու քանակը շատ սահմանափակ է: Եվ, նայելով Ղարաբաղի քարտեզին, դա պարզ կդառնա անգամ ռազմական գործից հեռու մարդու համար:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles