Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների ֆինանսական ոլորտների ներդաշնակեցումը տեղի կունենա միջազգային ստանդարտների և միջազգային լավագույն փորձի հիման վրա: Ինչպես ապրիլի 3-ին Երևանում կայացած ԵԱՏՄ ֆինանսական շուկաների խորհրդատվական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԵԱՏՀ նախարար, տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ Թիմուր Սուլեյմենովը, այդ նորմատիվն ամրագրված է ԵՏՄ մասին պայմանագրում:
Նա պարզաբանել է, որ բանկերի համար դա Բազելն է, ապահովագրողների համար` AIS-ը (Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիա), արժեթղթերի շուկայի համար` IOSCO-ն (Արժեթղթերի հանձնաժողովների միջազգաին ասոցիացիա): Սոլեյմենովն ընդծել է, որ հանձնաժողովն ունի հավակնոտ ծրագիր –ԵՏՄ անդամ-երկրների ֆինանսական շուկաների զարգացմանն ապահովել ռազմավարական միասնություն, հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի տնտեսական առանձնահատկությունները: «Եթե մենք գնում ենք դեպի միասնական ֆինանսական շուկա, ուրեմն պետք է լինի ընդհանուր կարգավորում: Մենք պետք է հասկանանք, որ խաղի կանոնները մեզ մոտ ընդհանուր են: Իսկ այդ ընդհանրության ապահովման խնդիրնը հանդիսանում է մեր հիմնական մարտահրավերը»,-նշել է նա:
Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՏՀ աշխատակիցներ:
Մասնակիցները քննարկել են ֆինանսական շուկաներում իրականացվող գործունեության պահանջների վերաբերյալ Համաձայնագրի, Միասնական տնտեսական տարածաշրջանի անդամ-երկրների օրենսդրությունների ներդաշնակացման, ինչպես նաև ԵՏՄ անդամ-երկրների ֆոնդային բորսաներում բրոքերների ու դիլերների փոխադարձ հավատարմագրման Համաձայնագրի վերաբերյալ ծրագրի աշխատանքների ընթացքին:
Ֆինանսական շուկաների գծով խորհրդատվական խորհրդում կքննարկվեն ԵԱՏՄ տարածքում արժութային կարգավորման և արժութային վերահսկողության հարցերով աշխատանքային խմբի գործունեության արդյունքները: Վերանայվել են վարկային պատմության կազմի մեջ մտնող տվյալների փոխանակման հետ կապված ԵԱՏՄ անդամ-երկրների միջև փոխազդեցության ընթացիկ վիճակն ու հեռանկարները:
Նիստի վերջում նախատեսվում է քննարկել 2015-2016թթ. ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի գիտահետազոտական գործունեության ծրագիրը:
Նշենք, որ ԵՏՀ առընթեր ֆինանսական շուկաների գծով Խորհրդատվական խորհուրդն ստեղծվել է 2012 թվականի հոկտեմբերի 25-ին, որի նախագահն է հանդիսանում Թիմուր Սուլեյմենովը: