Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ուկրաինայի Գերագույն ռադայում ՙՀայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ՚ որոշման նախագիծ է ներկայացվել

$
0
0

Ուկրաինայի Գերագույն ռադայում ՙՀայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ՚ որոշման նախագիծ է ներկայացվել:

Ինչպես հաղորդվում է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում, օրինագծի նախաձեռնողն ինքնառաջադրված ազգային պատգամավոր Վիտալի Բարվինենկոն է:
Ներկայում Գերագույն ռադայի կայքում փաստաթղթի տեքստը բացակայում է։

Նշենք, սակայն, որ ավելի վաղ Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Բորիս Տարասյուկը Երևանում հայտարարել էր, որ Ուկրաինան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչի, քանի դեռ Հայաստանը չի ճանաչում Հոլոդոմորը: Բացի այդ, ընդգծել է նա, Ուկրաինայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քիչ հավանական է`հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամի առնչությամբ Երևանի ՙռուսամետ՚ դիրքորոշումը: Այս առնչությամբ ուկրաինացի խորհրդարանականը պաշտոնապես հայտարարել է, որ Կիևը չի պաշտպանում ղարաբաղյան հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրորոշումը`սխալ համարելով այն:  

Այնուամենայնիվ, այսօր Կիևի կենտրոնական բոլոր փողոցներում փակցվել են ՙՀիշում եմ և պահանջում՚ պաստառներ`նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ակցիան կազմակերպվել է Ուկրաինայի հայերի միության կողմից: Ավելի վաղ Կիևում ցուցահանդեսներ և միջոցառումներ են անցկացվել`նվիրված ցեղասպանության 100-ամյակին: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles