Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ուկրաինացի փորձագետ. Մաքսային միությունը ՙհետամնաց ծայրագավառ է՚

$
0
0

Մաքսային միությունը ՙհետամնաց ծայրագավառ է՚, ուստի Եվրամիության և այդ կազմավորման միջև ընտրությունն Ուկրաինայի համար ավելի քան ակնհայտ է: Այդպիսի կարծիք է հայտնել ուկրաինացի փորձագետ, քաղաքական խորհրդատու Ալեքսանդր Պալին, ում համոզմամբ, Մաքսային միությունը ոչ մի օգուտ չի բերում Ուկրաինային, հաղորդում է Gazeta.ua-ն:

ՙՄաքսային միությունը դեգրադացվող, ֆեոդալական տնտեսությունների միավորում է, որոնցում պաշտպանված չեն մարդու, քաղաքացու իրավունքները, որոնք ոչինչ չեն ներմուծում համաշխարհային նորարարությունում՚, - նշել է փորձագետը: Մինչդեռ Եվրամիությունը, նրա ասելով, իրենից ներկայացնում է առաջադեմ տնտեսական հարաբերություններ: ՙԵթե նայենք, թե ինչ է Եվրամիությունը, ապա դա խոշոր կենտրոն է, որը կազմում է համաշխարհային ՀՆԱ շուրջ 23 տոկոսը, մինչդեռ Մաքսային միությունը` հազիվ 3 տոկոսը՚, - նշել է վերլուծաբանը: Նա ընդգծել է, որ  ԵՄ և ՄՄ միանգամայն անհամեմատելի են: ՙՄի կենտրոնը ողջ աշխարհին մշակութային, քաղաքական, տնտեսական ստանդարտներ է առաջարկում` սկսած 19-րդ դարից, իսկ մյուսը, պարզապես, ՙհետամնաց ծայրագավառ է՚, - նշել է ուկրաինացի փորձագետը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles