Վիրավոր Վարդան Կարապետյանի /սպանված քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի ՙԵրրորդմասցի Լյովիկ՚/ ընկեր-խմբ./ վիճակը ծանր է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել է տուժածը:
Ավելի վաղ ՀՀ Ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 31-ին` ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Վարդան Կարապետյանը:
Նշենք, որ մարտի 4-ին ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում զոհվել է 3 մարդ: Դրանք են` Լևոն Ղազարյանը (Երրորդմասցի Լյովիկ), նրա ընկերը` Դրամաստատ Թադևոսյանը (Դերո) և Մեսրոպ Նազարյանը: Ըստ նախնական տվյալների, մի քանի հոգի կրակել է ինքնաձիգից, ինչի արդյունքում նշված անձանցից մեկը զոհվել է տեղում, իսկ մյուս երկուսը` հիվանդանոցում: Արդեն կա 3 ձերբակալված, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, հանդիսանում են հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թողմախի Մհեր) մերձավորները: