Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ապրիլի 24-ին Երևանում Պուտինն ու Սարգսյանը կքննարկեն ղարաբաղյան հարցը

$
0
0

Ապրիլի 24-ին Երևանում Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում բավականին մանրակրկիտ կքննարկվի նաեւ ղարաբաղյան հարցը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին` Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ղարաբաղյան հակամարտությունը նուրբ նյութ է: Բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Կա նաեւ նախագահների միջեւ եռակողմ հանդիպումների ձեւաչափ», - նշել է նա, հիշեցնելով, որ 2014 թվականի օգոստոսին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը հակամարտության կարգավորման հարցերը քննարկվել են բավական խորությամբ: Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա  ամիսներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կլինեն «խորհրդանշական քայլեր»: Ռուսաստանցի պատգամավորն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը` հաշվի առնելով վերջին ամիսներին իրավիճակի կտրուկ սրումն առաջնագծում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles