Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Քաղաքագետ. Հայաստանի համար ԵՄ-ում տեղ է հատկացված 6-րդ կարգի երկրների շարքում

$
0
0

ԵՄ անվանումով կոշտ կայսրությունում Հայաստանի համար տեղ է հատկացված վեցերորդ կարգի երկրների շարքում: Այս մասին այսօր Երևանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

նմշենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց Մաքսային միություն մտնելու մտադրության մասին, հետագայում ինտեգրվելով Եվրասիական տարածությանը, որից հետո երկու երկրների ղեկավարներն ստորագրեցին համատեղ հայտարարություն:
ՙԵվրոպան գտնվում է տնտեսական խորը ճգնաժամի մեջ, որի ֆոնի ներքո հայկական ապրանքները եվրոպական շուկա դուրս գալու հեռանկարներ չունեն: ԵՄ-ն ինքն է այսօր նոր շուկաների կարիք զգում, և այսօր եվրոպացիները հայկական ապրանքների կարիքը չունեն: Հակառակ իրավիճակն է ստեղծվում Եվրասիական ինտեգրման ուղղությամբ, որին

Հայաստանը կարող է մասնակցել հավասար պայմաններով՚,-ընդգծել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ Մաքսային միությունն ստեղծվել է ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ, Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում, որպես Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի առևտրա-տնտեսական ինտեգրման ձև, որով նախատեսվում է միասնական մաքսային տարածք: Ընդ որում, մաքսային միության անդամ-երկրները երրորդ երկրների հետ առևտրի հարաբերություններում կիրառում են մաքսային միասնական սակագներ և առևտրի կարգավորման միասնական պայմաններ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles