Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայ պատգամավոր. Ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ոչ էլ եվրոպական կառույցներն իրավունք չունեն աչքերը փակել, թե ներկայումս ինչ է տեղի ունենում հակամարտության գոտում

$
0
0

Ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ոչ էլ եվրոպական կառույցներն իրավունք չունեն աչքերը փակել այն բանի վրա, թե ներկայումս ինչ է տեղի ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս մասին հայտարարել է հայ խորհրդարանական Մարգարիտ Եսայանը Հայաստան-Եվրամիություն համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում, անդրադառնալով ադրբեջանական վերջին դիվերսիային, որի ընթացքում 3 հայ զինվոր զոհվեց, իսկ 4-ը վիրավորվեց: Որոշ տվյալներով, ադրբեջանական կողմն ունեցել է 14 կորուստ:

 

Նա անընդունելի է համարել այն փաստը, որ եվրոպական կառույցները հայկական և ադրբեջանական կողմերի հետ խոսում են միևնույն լեզվով, դրանով իսկ հավասարության նշան դնելով նրանց գործողոթյունների միջև: «Քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը չի սկսել իրերը կոչել իրենց իսկական անուններով, իրավիճակը չի փոխվի»,-ասել է Մ.Եսայանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles